23:22 «ՎՏԲ-Հայաստան բանկի» խնդիրները լուծված են | |
![]() Նա ասաց, որ մարտի 4-ին տեղի էր ունեցել տեխնիկական վթար, որի հետևանքով բանկի «պրոցեսինգային կենտրոնը» սկսել էր չաշխատել. «Միայն մի ծառայություն կա, որ դեռ կարգավորված չէ, դա հաճախորդներին sms ուղարկելու ծառայությունն է։ Բանկում պրոցեսինգային կենտրոններն ունեն տարբեր տեսակի պաշտպանիչ մեխանիզմներ։ Այն բոլոր միջոցառումները, որ պետք է կարգի բերեին համակարգի աշխատանքը 1-2 ժամվա ընթացքում, չեն կարողացել դրական աշխատանք ապահովել։ Խնդիրը միայն ժամկետների մեջ էր։ Բոլոր ուժերը ներդրեցինք, որ հնարավորինս կարճ ժամկետներում կարողանանք կարգի բերել «պրոցեսինգային կենտրոնի» աշխատանքը։ Իրականում բանկոմատը կար, դրա մեջ եղած գումարները կային, հոսանք կար, պարզապես այն հրահանգներ չէր կատարում։ Սա այս ծավալի առաջին խնդիրն էր, պարզապես այն մեծ արձագանք ունեցավ, քանի որ համընկավ կենսաթոշակների բաժանման օրվա հետ»։
Հիշեցնենք, որ գրեթե 5 օր «ՎՏԲ բանկի» բանկոմատները չեն աշխատել եւ մանավանդ ուսուցիչները չեն կարողանում աշխատավարձ ստանալ։ | |
|
Всего комментариев: 0 | |