Главная » 2014 » Март » 10 » Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպանին և դեսպանության հյուպատոսական գրասենյակի ղեկավարին
22:38
Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպանին և դեսպանության հյուպատոսական գրասենյակի ղեկավարին
Վլադիմիր Գասպարյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպանին և դեսպանության հյուպատոսական գրասենյակի ղեկավարինՄարտի 10-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սորին Վասիլին եւ դեսպանության հյուպատոսական գրասենյակի ղեկավար Դրագուշ Զամֆիրեսկուին:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց հայ-ռումինական համագործակցության ծրագրերի շրջանակում ոստիկանության ներգրավվածության կապակցությամբ: Ներկայացնելով համակարգում ընթացող բարեփոխումները՝ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության արդիականացումն ընդգրկում է նաեւ համագործակցության ոլորտների ընդլայնում, բարելավում եւ նախանշեց մի շարք ուղիներ: 

Սորին Վասիլը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ներկայացրեց Հայաստանի ոստիկանության հետ փոխգործակցության մի շարք ծրագրեր, հավաստիացրեց, որ արդեն իսկ կայացած գործընկերությունը ոչ միայն շարունակվելու, այլեւ խորանալու է: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: 
Просмотров: 92 | Добавил: chort | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
More info
Image gallery
contact
Phone: +7 495 287-42-34 Email: info@ucoz.com
CHARLES S. ANDREWS
3139 Brownton Road
Long Community, MS 38915
Location in google Maps