11:10 Վեճեր ու սպառնալիքներ. Արարատի և Լոռու մի շարք համայնքներում երեկ ընտրություններ էին | |
![]() Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներից: Տվյալ տեղամասի դիտորդի խոսքով` «տպավորություն կա, որ նրանց ուղղորդում են վստահված անձինք և գործող գյուղապետի տեղակալը` դրսում ճշտելով ցուցակները»:
Դիտորդը նաև հայտնում է, թե երբ ինքը փորձել է ցուցակներով մարդուց ճշտել, թե ինչ է անում, վերջինը պատասխանել է` մարդկանց եմ բերում ու լավ եմ անում: Իսկ Արարատի մարզի Նիզամի գյուղից նույն կազմակերպության դիտորդը հայտնում է, որ երկու վստահված անձ կանգնած են դռան մոտ և որոշում են, թե ով մտնի տեղամաս , իսկ ով` ոչ: Իսկ քիչ առաջ տեղամասում նաև հայհոյանքներ են հնչել, վստահված անձինք փորձել են ճնշել ընտրողներին` նրանց հասցեին նաև սպառնալիքներ հնչեցնելով: Արարատի մարզի Զորակ համայնքում էլ վիճաբանություն է տեղի ունեցել հանձնաժողովի քարտուղարի և ընտրողին օգնելու պատրվակով տեղամաս եկած անձի միջև, քանի որ վերջինը առանց գրանցվելու ընտրողի հետ մտել է խցիկ` պատճառաբանելով, թե ընտրողին օգնություն է ցույց տվել: Դիտորդը նաև հայտնում է, որ այս տեղամասում ևս մարդկանց բերում են ընտրության և ասում, թե ում պիտի ընտրեն: Հիշեցնենք` Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզերի 53 գյուղերում այսօր համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրություններ են: | |
|
Всего комментариев: 0 | |