Главная » 2014 » Март » 9 » «Տնփեսայի» վերադարձը և ոչ միայն… Անկեղծ զրույց Մկոյի հետ
23:50
«Տնփեսայի» վերադարձը և ոչ միայն… Անկեղծ զրույց Մկոյի հետ
«Տնփեսայի» վերադարձը և ոչ միայն… Անկեղծ զրույց Մկոյի հետԼավ ու որակյալ հումորը մարդկանց մոտ ժպիտ ու ծիծաղ է առաջացնում, ինչը բարձրացնում է ադրենալինն ու կյանքը երկարացնում ևս մի քանի ժամով: 
Փաստորեն չեմ սխալվի, եթե ասեմ, որ դերասան Մկրտիչ Արզումանյանը այս տարիների ընթացքում մեր կյանքը երկարացրել է մի քանի տարով…

Մարտի 10-ից մեկնարկում կլինի «Տնփեսա» սիթքոմի նոր եթերաշրջանը, որին շատերն անհամբեր են սպասում, նույնիսկ բաց չեն թողել նախորդի կրկնությունները:

ameninch.do.am-ը, առիթ ունենալով բացառիկ հարցազրույց ունենալ սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանի՝ Մկոյի հետ, բաց չթողեց առիթը և զրուցեց ոչ միայն «Տնփեսայից», այլև նոր ծրագրերից ու մարդկային հարաբերություններից…
-Ամսի 10-ից «Տնփեսայի» նոր եթերաշրջանը սկսվելու է: Հեռուստադիտողին ի՞նչ նորություններ, փոփոխություններ են սպասվում նախագծի շրջանակներում:

-Ձևաչափի առումով ոչ մի փոփոխություն չկա, այլապես սխալ կլիներ ֆորմատի համար: Նորությունն այն է, որ ավելացել են երկու հիմնական կերպարներ՝ Կորյունի ընկերը և իր տղան, որոնք նոր զարգացումներ կհաղորդեն մեր սիթքոմին…Չեմ ցանկանա շատ փակագծեր բացել այս առումով, քանի որ նաև հետաքրքիր էքսպերիմենտ ենք կատարել: Ընդամենը 2-3 օրից ամեն ինչ կիմանաք…

-Ի դեպ, ամեն անգամ «Տնփեսան» դիտելիս՝ մոռանում եմ, որ Կորյուն Անուշավանիչն ու Անուշավան պապիկը նույն մարդն է:Փաստորեն չեմ սխալվի, եթե ասեմ, որ դերասան Մկրտիչ Արզումանյանը այս տարիների ընթացքում մեր կյանքը երկարացրել է մի քանի տարով…

-(Ժպտում է) Դուք դեռ ոչինչ, երբեմն սցենարիստն է մոռանում այդ մասին: Օրինակ, պատահել է, սցենարը ձեռքս վերցնելով՝ հանդիպել եմ նման դրվագի. Անուշավան պապին ընկնում է իր աթոռից, նրան են մոտենում Մանուկն ու Կորյունը ու բարձրացնում:

-Իսկ այլ ծրագրեր, նախագծեր սպասվո՞ւմ են:

-Իհարկե սպասվում են, բայց դրանք կլինեն մի քիչ ավելի ուշ՝ աշնանը, որովհետև դրա համար փոքր ինչ երկար ժամանակ է հարկավոր: Յուրաքանչյուր նոր նախագծի մշակումը բավականին երկար է տևում…Հուսով եմ, հաջողություն կունենան, որովհետև բավականին ժամանակ է աշխատանքներ են տարվում, և, բնականաբար, արվում է ամեն ինչ, որպեսզի սիրվի և ընդունվի հեռուստադիտողի կողմից… Բայց այդ նախագծերի մասին կխոսենք , երբ պատրաստ կլինեն…Իսկ այժմ ես հոգով-սրտով «կպած» եմ «Տնփեսային» և իմ ընկերների հետ միասին ամեն ինչ անելու եմ, որպեսզի 2-րդ եթերաշրջանը նույնպես հաջող ստացվի:

-Իսկ նոր ֆիլմի ե՞րբ սպասենք:

-Ունեմ նոր ֆիլմի առաջարկ, որի նկարահանումները կսկսվեն ապրիլ ամսին: Այն կլինի «ֆանտաստիկ» ժանրում, բայց դա ևս աշնանը կհայտնվի կինոթատրուններում: Կարծում եմ, սա ևս շատ գեղեցիկ և հետաքրքիր ֆիլմ կլինի և կարժանանա հանդիսատեսի դրական գնահատականին…Այս տարի շատ ծանրաբեռնված է լինելու, բայց հուսով եմ՝ կհասցնեմ և հուսախաբ չեմ անի հանդիսատեսին:

-Քանի որ ձեզ մոտ դուետները հրաշալի են ստացվում, արդյոք սպասվելիք բոլոր նախագծերում համագործակցությունը Հովհաննես Ազոյանի հետ է լինելու:

-Ոչ-ոչ, Հովհաննես Ազոյանի հետ համագործակցում ենք «Տնփեսայի» շրջանակներում, իսկ մյուս պրոեկտները կապված են այլ դերասանների հետ, նաև հանդես կգամ առանձին…

-Առջևում ապրիլի 1-ն է՝ ծիծաղի օրը… Այդ օրը թատրոններում տարբեր հումորային ծրագրեր են լինում, ներկայացումներ, համերգներ… Դուք որևէ բան նախատեսո՞ւմ եք:

-Դեռ ոչ… Համոզված եմ, որ այդ օրը մենք նկարահանման հրապարակում կլինենք, ու, երևի մնում է հանդիսատեսին սիրով հրավիրենք այնտեղ (ծիծաղելով)… Ես նույնիսկ մարտի 8-ին եմ նկարահանման, հանգստյան օրեր չունեմ, նորմալ, ավելի ճիշտ չէ՝ աննորմալ աշխատանքային գրաֆիկ է:

-Համարձակ հրավեր արեցիք, այդ օրը հնարավոր է ձեր նկարահանման հրապարակում շատ «շոգ» լինի…Ի դեպ, կանանց համար կարևոր մի օր՝ մարտի 8-ին, աշխատանքի եք… Ձեր կինը դժգոհ չէ՞ դրանից…

-Դե, տանն արդեն դրան սովորել են, և, լավ չի, որ սովորել են… Գոհ չեմ նրանից, որ այդ օրը նկարահանման եմ, պարզապես, հակառակ դեպքում, ֆիզիկապես ոչինչ չենք հասցնի ու այդ նույն հունի մեջ ընկնելը դժվար կլինի…Բայց ես նախապես հոգացել եմ ընտանիքիս կանանց և աղջիկներին շնորհավորելու մասին… Այն, ինչ մտածել էի անել ամսի 8-ին, երեկ արդեն իսկ իրականացրել եմ: Թեև շատ ճիշտ կլինի այդ օրը ջերմ մթնոլորտում անցկացնել… Հուսամ, ամսի 8-ին նկարահանումները շուտ կվերջացնենք և երեկոյան ընտանիքիս հետ կլինեմ: Ամեն ինչ կանեմ, որ այդպես լինի:

-Հետաքրքիր է, նվերները ինչպե՞ս եք ընտրում՝ ըստ իրենց անհրաժեշտությա՞ն, թե ըստ ձեր ճաշակի…

-Ըստ իմ ճաշակի, որը միշտ համընկնում է իրենց ճաշակին և ցանկություններին… Բնականաբար, այդ պահին կողմնորոշվում եմ և ճիշտ նվեր եմ ընտրում: Դեռ չեմ սխալվել:

- Իսկ ծաղիկները պարտադի՞ր բաղադրիչ են:

-Ոչ, ոչ… Աշխատում եմ նաև ծաղիկներ նվիրել, իհարկե ցանկալի է, բայց՝ ոչ պարտադիր:

-Ուզում եմ նորից գործնականին անդրադառնալ… Մկրտիչ ձեզ մոտ հումորը գնալով առաջընթաց է ապրում, «Տնփեսան» արդեն իսկ դասվում է զարգացած հումորային ֆիլմերի շարքին, որն իր մեջ գռեհիկ և ոչ կոռեկտ երգիծանք չի պարունակում: Բայց, որպես այդ ամեն ինչում թրծված մարդ, նաև որպես այդ ամենին հետևող անձնավորություն, Հայաստանում հումորը զարգացում ապրո՞ւմ է, թե սանդղակի նույն աստիճանի վրա է մնում…

-Նույն աստճանի վրա հնարավոր չէ մնալ, որովհետև ժամանակը առաջ է գնում: Կան հումորներ, որոնք մի քանի տարի առաջ մեծ ուրախությամբ էին ընդունվում հանդիսատեսի կամ հեռուստադիտողի կողմից, բայց եթե հիմա մատուցենք, հեռուստադիտողը չի ընդունի: Հետզհետե դիտողականությունդ կկորցնես և լուրջ խնդիրների առաջ կկանգնես… Պետք է լինել ակտուալ, անընդհատ շարժվել առաջ, հետևել նորություններին, նոր ոճեր ուսումնասիրել: Օրինակ, ես շատ եմ սիրում էքսպերիմենտներ: Համոզված լինելով հանդերձ, որ երբևիցէ չեմ էլ իրագործելու՝ այժմ ուսումնասիրում եմ նույնիսկ այն ոճերը, որոնց մասին երբեք չեմ կարդացել ու չեմ գործածել: Բայց ես դա պե՛տք է իմանամ: Բոլորովին կապ չունի, թե որ ոլորտից ես: Ընդհանրապես, յուրաքանչյուրն անընդհատ պետք է սովորի, գիտելիքները հարստացնի, կատարելագործվի ու ժամանակին համընթաց քայլի:

-Օրինակ, «Կարգին հաղորդման» շրջանակներում հանդիպում էինք ժամանակավրեպ հումորների, որոնց նոր շունչ էիք տալիս ու կարողանում էիք կյանքի կոչել… Եվ դա ընկալվում էր հեռուստադիտողի կողմից, ինչն այսօրվա «Կարգինում» կարծեք թե այնքան էլ չի հաջողվում: Ըստ շատերի՝ դա ձեր և Հայկոյի բացակայության արդյունքն է: Փաստորեն, հաջողության գլխավոր «բաղադրիչը» դերասա՞նն է:

-Չգիտեմ, որքանով էր հաջողվել, կամ ոչ, բայց կարող եմ ասել, որ դա շատ բարդ ձևաչափ է, պետք է կարողանաս նույն կերպարին ամեն անգամ նոր երանգ ու գույն հաղորդել: Ես հիմա բազմազբաղվածության պատճառով չեմ հասցնում հետևել, և չգիտեմ, որքանով է հաջողվում, կամ ոչ, բայց կարող եմ ասել՝ այդ ձևաչափն արդեն հնացել, իրեն սպառել է: Այն անելուց առաջ պետք է շատ երկար մտածել՝ արժի՞ դրան անդրադառնալ, թե՞ ոչ…Այն, ինչ արվել է, արդեն պատմության մեջ է, նորը մատուցելու դեպքում անհաջողության կմատնվի: Աշխարհում ամեն ինչ առաջ է գնում և պետք չէ ետ մնալ… Հեռուստատեսությունն է ճաշակ թելադրում, պետք է հնարավորինս նոր բաներ մատուցել ու նորովի ներկայանալ:

-Հայկո-Մկո դուետը արդյոք երբևէ կմիանա…

-Չեմ կարծում, որովհետև մոտակա տարիներին ես շատ զբաղված եմ լինելու իմ գործերով, ունեմ մոնո, սոլո նախագծեր, որոնցով զբաղված եմ լինելու և անելու եմ ամեն ինչ, որպեսզի իմ նախագծերը իրականացնեմ… Հետագայում չգիտեմ՝ որտե՞ղ կլինեմ, ինչո՞վ կզբաղվեմ, ի՞նչ կլինի: Այնպիսի աշխարհում ենք ապրում, որտեղ վաղվա օրը պարզ չի: Համենայնդեպս, ոչինչ չեմ կարող ասել:

-Ասում են՝ կատակերգական ժանրում հանդես եկող դերասանները կյանքում տխուր են ու լուրջ… Դա, ձեր առումով, համապատասխանո՞ւմ է իրականությանը:

-Տխուր չեմ իհարկե… Ես իմ աշխատանքին որպես աշխատանք էլ վերաբերում եմ և ապրելակերպ չեմ դարձնում: Նկարահանումներից հետո չեմ շարունակում կատակել ու ապացուցել մարդկանց, թե ինչ սրամիտ եմ… Փորձում եմ մոռանալ աշխատանքային պրոցեսների մասին, քանի որ այն ինձանից մեծ էներգիա է գողացած լինում, աշխատանքից հետո աշխատում եմ այդ ամենից լիցքաթափվել… Կարող է նման դերասանի մոտ նստես ու սպասես, որ հիմա ինչ-որ հումորային ակնարկ կանի, կսրամտի, բայց նա 3 ժամ լուռ նստի: Միաժամանակ կա հանդիսատեսի պահանջը… Նրանք 20 տարի քեզ տեսել են նույն գործի մեջ և եթե էկրանից այն կողմ հանդիպում եք՝ ստիպված ես ժպտալ, իրավունք չունես նյարդայնանալ, ջերմ չլինել ու բարևելիս ձեռքը թույլ սեղմել: Չէ՞ որ այդ մարդը գնահատում է քո աշխատանքը, և, կոպիտ ասած, դու «կախված» ես այդ մարդկանցից: Եթե մարդը քեզ չգնահատի, չմոտենա ու չշփվի, նշանակում է՝ դու պրոբլեմատիկ մարդ ես ու քո արած ամբողջ աշխատանքը ոչինչ է…Այնպես որ, դա վիճարկելի հարց է. եթե ճանաչված մարդ ես, պետք է միշտ ժպտաս, շփվես: Այ, երբ քեզ հետ ես մնում, այն ժամանակ հանգստանում ես:

- Որո՞նք են մարդկային այն գծերը, որ երբեք չեք ների…

-Ամենավատն այն է, երբ մեկին վերաբերում ես որպես հարազատի,նվիրվում ես ու անընդհատ նվիրվածությունդ ապացուցում, բայց գալիս է ժամանակ, դիմակներ են պատռվում… Վերջին շրջանում բազում դիմակներ պատռվեցին և ես ուրախ եմ...Քանզի, նման մարդիկ, երբ քո կողքին են, ավելի մեծ վտանգ են ներկայացնում: Ավելի լավ է այդ ամենը բացահայտես ժամանակին ու ջնջես նրանց քո կյանքից: 
Просмотров: 150 | Добавил: chort | Рейтинг: 4.5/6
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
More info
Image gallery
contact
Phone: +7 495 287-42-34 Email: info@ucoz.com
CHARLES S. ANDREWS
3139 Brownton Road
Long Community, MS 38915
Location in google Maps