22:26 «Տղա ջան, ի՞նչ ես ուզում, լրիվ տգետ է». Հայրապետյանը` լրագրողին | |
![]() «Ազատության» լրագրողը փորձեց հարց ուղղել, թե ի՞նչ ուսումնասիրություն է ներկայացրել մարզիչը, որ ընտրել եք, Հայրապետյանը միջամտեց` ասելով. «Մի հատ նորմալ կանգնի, նոր հարց տուր, թեւերը խաչած կանգնելը վատ նշան ա»,- հետո ավելացնելով, որ լուպայով են ուսումնասիրել:։
Լրագրողը հարցրեց, թե ի՞նչ նշան է, Հայրապետյանը պատասխանեց. «Ասում եմ` վատ», սակայն «Ազատության» լրագրողը մեկ անգամ էլ ուզեց իմանա, թե վատ ասելով կոնկրետ ինչ նկատի ունի պարոն Հայրապետյանը, սակայն վատն այդպես էլ առանց մեկնաբանության մնաց: Լրագրողը փորձեց կրկնել հարցը` հավելելով` կպատասխանի արդյո՞ք ՀՖՖ նախագահը քաղաքական բնույթի հարցի, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց, որ սա ֆուտբոլի մասին ասուլիս է եւ ոչ մի քաղաքական հարցերի չի պատասխանելու։ Լրագրողը պնդեց, որ անցած անգամվա ասուլիսին Հայրապետյանը պատասխանել է քաղաքական հարցերին, սակայն նա արձագանքեց. «Տղա ջան, ի՞նչ ես ուզում, լրիվ տգետ է»։ | |
|
Всего комментариев: 0 | |