Թուրքիայում վթարի է ենթարկվել ոստիկաններ տեղափոխող ավտոբուսը, տեղեկացնում են թուրքական աղբյուրները։
Մարտի 9-ի լույս 10-ի գիշերը գրանցված վթարի հետևանքով 3 ոստիկան է մահացել, ևս 22-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Վիրավորներին շտապ տեղափոխել են մոտակայքի հիվանդանոցներ։
Պարզվել է, որ ավտոբուսը ոստիկաններին տեղափոխում էր Կեսարիա (Կայսերի) քաղաքից Անկարա։ Դեռ հայտնի չէ, թե ինչն է վթարի պատճառ դարձել։ Ենթադրվում է, որ վարորդը քնել է, ինչի հետևանքով էլ կորցրել է ավտոբուսի կառավարումը, որը դուրս գալով ճանապարհի երթևեկելի մասից՝ շրջվել է։
|