Վաղը Թբիլիսիում` Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում (Գուդիաշվիլիի 7, 3-րդ մասնաշենք), կկայանա հիշատակի երեկո. «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց»:
Тбилисская неделя-ն հաղորդում է, որ դա հնարավոր է եղել կազմակերպել Վրաստանում Հայաստանի դեսպանատան, «Կովկասյան տուն» կենտրոնի և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանի շնորհիվ:
«Անմոռանալի է հայ դերասանի հիշատակը, ում ստեղծագործությունը հայ և վրաց ժողովուրդների մշակույթների, հումորի և ընկերության յուրատեսակ կամուրջը դարձավ: Այդ իսկ պատճառով նրա մահից 20 տարի անց որոշվեց հիշատակի երեկո կազմակերպել»,-գրում է կայքը:
Երեկոյի ընթացքում կցուցադրվեն լուսանկարներ, տեսագրություններ: Կներկայացվեն Վախթանգ Կիկաբիձեի, Գեորգի Դանելիայի, Ռևազ Գաբրիադձի հիշողությունները տեսանյութով, որոնք ձայնագրվել են հենց այդ երեկոյի համար, և բազմաթիվ այլ միջոցառումներ:
|