09:02 Շղթայական ավտովթար Խանջյան փողոցում. բախվել են 5 ավտոմեքենաներ. կան վիրավորներ | |
Երեկ՝ ապրիլի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում բախվել են Lexus մակնիշի 90 MM 990 համարանիշի, Nissan մակնիշի 45 RQ 045 համարանիշի, BYD մակնիշի L 3427 համարանիշի, Honda մակնիշի 34 AR 321 համարանիշի և ВАЗ 21110 մակնիշի 34 DM 569 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների ВАЗ 21110-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի | |
|
Всего комментариев: 0 | |