23:52 Ռուսաստանի մանկատներից մեկում երեխա է մահացել. նրան մահճակալին էին կապել | |
Ռուսաստանի Նիժեգորոդյան մարզում անհայտ պատճառներով մանկատան 7-ամյա սան է մահացել: Ինչպես գործով զբաղվող հետաքննչական խմբից են տեղեկացրել, միջադեպը տեղի է ունեցել Արզամաս քաղաքի մանկական ինտերնատ-տներից մեկում` ցերեկը ժամը 13:00-ին: «Բուժքույրը հաշմանդամ երեխային երկու զսպիչ խանձարուրով կապել է մահճակալին եւ մենակ թողել: Մեկ ժամ անց վերադառնալով, նա հայտնաբերել է, որ երեխան կենդանության նշաններ ցույց չի տալիս»,-արձանագրել են հետաքննչական բաժնում: Շտապ օգնության բժիշկները ստիպված են եղել ընդամենը երեխայի մահը արձանագրել: Մահվան պատճառը բացահայտելու նպատակով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Պարզաբանվում է, թե ինչ նպատակով է երեխան մահճակալին կապվել: «Անզգուշության հետեւանքով մահ պատճառելու» հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: | |
|
Всего комментариев: 0 | |