Главная » 2014 » Март » 7 » ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԳՆԵԼ Է ՋԱՍԹԻՆ ԲԻԲԵՐԻ ՏՈՒՆԸ
18:52
ՔԱՐԴԱՇՅԱՆԸ ԳՆԵԼ Է ՋԱՍԹԻՆ ԲԻԲԵՐԻ ՏՈՒՆԸ
  Քլոե Քարդաշյանը գնել է կանադական երգիչ Ջասթին Բիբերի տունը: Ամերիկյան ռեալիթի-շոուի 29-ամյա աստղը, ով վերջերս ամուսնալուծվեց եւ իր տունը վաճառեց 5 մլն եվրոյով, հիմա կդառնա քրոջ՝ Քորթնիի հարեւանը (հնարավոր է՝ տունը գնելու հիմնական պատճառը հենց այդ է եղել):

Առանձնատունը, որը խնջույքների պատճառով բազմիցս հայտնվել է մամուլի եւ ոստիկանության ուշադրության կենտրոնում, Բիբերը 2012 թվականին գնել էր 6 մլն դոլարով: Իսկ Քլոեն այն ձեռք է բերել 7.2 միլիոնով:

Մինչեւ Բիբերը տան սեփականատերը եղել է ճանաչված դերասան Էդի Մերֆիի նախկին կինը՝ Նիկոլը: Առանձնատանը, որը գտնվում է Հոլիվուդից 25 կմ հեռավորությամբ՝ The Oaks շրջանում, հսկայական խոհանոց կա, գրադարան, տնային կինոթատրոն, լողավազան, իսկ պատերին՝ գրաֆիտի: Վերջինը մինչեւ Քլոեի փոխադրվելը, ամենայն հավանականությամբ, կմաքրեն:
Просмотров: 142 | Добавил: chort | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
More info
Image gallery
contact
Phone: +7 495 287-42-34 Email: info@ucoz.com
CHARLES S. ANDREWS
3139 Brownton Road
Long Community, MS 38915
Location in google Maps