Главная » 2014 » Март » 11 » Պետբյուջեից պարտադիր կուտակային համակարգի հաշվեհամարին փոխանցվել է 674 միլիոն 144 հազար դրամ
10:48
Պետբյուջեից պարտադիր կուտակային համակարգի հաշվեհամարին փոխանցվել է 674 միլիոն 144 հազար դրամ
Պետբյուջեից պարտադիր կուտակային համակարգի հաշվեհամարին փոխանցվել է 674 միլիոն 144 հազար դրամ«Հայկական ժամանակը» գրում է.
«Այս տարվա հունվար ամսին ՀՀ պետական բյուջեից պարտադիր կուտակային համակարգի հաշվեհամարին փոխանցվել է 674 միլիոն 144 հազար դրամ։ Դա նշանակում է, որ գործատուներն էլ իրենց աշխատողների հաշվին մոտավորապես այսքան են փոխանցել:

Խնդիրն այն է, որ աշխատավարձից պարտադիր կուտակայինին փոխանցվում է 5 տոկոս, ևս 5 տոկոս վճարվում է պետբյուջեից։ Ամբողջ տարվա համար նախատեսված է փոխանցել 20.6 միլիարդ դրամ։ Նշանակում է, որ փոխանցվելիք միջին ամսական գումարը պետք է կազմի 17 միլիարդ դրամ, բայց եղել է 674 մլն դրամ։

Առայժմ պարզ չէ, թե որն է նման «թերակատարման» պատճառը, կարող է լինել մի քանի տարբերակ։ 
Մեկն այն է, որ գործատուների մեծ մասը սպասում է ՍԴ վերջնական որոշմանը և չի պահել պարտադիր կուտակային վճարը։

Երկրորդն այն է, որ իրական աշխատավարձերի մասին տեղեկատվությանը կառավարությունը չի տիրապետում։

Երրորդ տարբերակն այն է, որ այս համակարգի ներդրումից հետո կտրուկ մեծացել է ստվերային աշխատողների թիվը՝ ի հաշիվ «սպիտակ» աշխատատեղերի։

Թեմայի մասին ավելի մանրամասն՝ առաջիկայում»։
Просмотров: 97 | Добавил: chort | Рейтинг: 1.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
More info
Image gallery
contact
Phone: +7 495 287-42-34 Email: info@ucoz.com
CHARLES S. ANDREWS
3139 Brownton Road
Long Community, MS 38915
Location in google Maps