Главная » 2014 » Март » 10 » «Պարտադիր չէ, որ հեղափոխությամբ իշխանափոխություն լինի». Զուրաբյան
22:30
«Պարտադիր չէ, որ հեղափոխությամբ իշխանափոխություն լինի». Զուրաբյան
«Պարտադիր չէ, որ հեղափոխությամբ իշխանափոխություն լինի». ԶուրաբյանՀՀ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կանխատեսում է, որ հնարավոր է՝ առաջիկայում այնպիսի գործընթացներ լինեն, որոնց շնորհիվ իշխանությունները կորցնեն իրենց լծակները:
Ըստ պատգամավորի պարտադիր չէ, որ հեղափոխությամբ իշխանափոխություն լինի:

«Մարդիկ են, հրաժարականներ են տալիս, թավշյա քաղաքական գործընթացներ են գնում, չե՞ք տեսել նման բաներ տարբեր երկրներում»,- ասաց նա: 

Դիտարկմանը, թե ընդդիմությունը հույս ունի, որ իշխանությունից որևէ մեկն այսօր պատրա՞ստ է հրաժարական տալ, Լևոն Զուրաբյանը նշեց.«Իսկ նրանցից շատ ավելի բռի կոպալ մարդիկ հրաժարականներ չեն տվե՞լ աշխարհում»: 

Լևոն Զուրաբյանը նշեց, որ իրենք լուրջ գործընթաց են սկսել, որով որպես առաջին քայլ՝ կառավարությանն ավնստահություն հայտնելու գործընթաց է գնում. «Դուք գիտե՞ք, որ մարտի մեկին մենք հավաքեցինք բազմամարդ հանրահավաք, և դուք ի՞նչ է, կարծում եք, որ դա ընդամենը մի հանրահավա՞ք է: Պրոցես է գնում, երկրում մեծ դժգոհություն կա, և չեմ կարծում, որ ժողովուրդը պատարստ է հաշտվել այն իրավիճակի հետ, որ ստեղծվել է երկրում»:

Անդրադառնալով մեծամասնության կողմից Մարտի 1-ի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը տապալելուն՝ Զուրաբյանը չբացառեց,որ սա իշխանությունների համար վերջին շանսը լինի ինչ-որ բան անելու, որովհետև այսուհետ կարող են այնպիսի իրադարձություններ լինել երկրում, որ այլևս նրանց օգնությունը Մարտի մեկի սպանությունների բացահայտման հարցում ալևս պետք չլինի»:
Просмотров: 86 | Добавил: chort | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
More info
Image gallery
contact
Phone: +7 495 287-42-34 Email: info@ucoz.com
CHARLES S. ANDREWS
3139 Brownton Road
Long Community, MS 38915
Location in google Maps