Главная » 2014 » Март » 11 » Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից հետո սպասվում են էլեկտրաէներգիայի թանկացումներ
10:52
Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից հետո սպասվում են էլեկտրաէներգիայի թանկացումներ
Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից հետո սպասվում են էլեկտրաէներգիայի թանկացումներ«Ժողովուրդ»-ը գրում է.
«Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից հետո սպասվում են էլեկտրաէներգիայի թանկացումներ. այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ սեփական հետաքննության արդյունքում։ 

Ներկայումս Որոտանի ՀԷԿ-ն իր արտադրած էլեկտրաէներգիան վաճառում է 8.2 դրամ/կվտժ սակագնով։ Սակայն, ինչպես նշված է 2014թ. հունվարի 29-ին ՀՀ կառավարության և ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերության միջև ստորագրված պայմանագրի հավելվածում, 2015թ. հուլիսից նախատեսվում է սակագնի փոփոխություն. 1 կվտ/ժամ էլ. էներգիան ներկայիս 8 դրամի փոխարեն կվաճառվի 15, 5 դրամ, իսկ 2018-ից՝ 16.4 դրամ։

Ակնհայտ է, որ սա էլ իր հերթին կբերի Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների լրացուցիչ բարձրացման։ Ընդ որում, այս անգամ սակագնի բարձրացումը տեղի կունենա կտրուկ, քանի որ էլեկտրաէներգիայի գինը բարձրացնում է այն ՀԷԿ-ը, որը մինչ այդ համարվում էր ամենաէժան արտադրողը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Просмотров: 117 | Добавил: chort | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
More info
Image gallery
contact
Phone: +7 495 287-42-34 Email: info@ucoz.com
CHARLES S. ANDREWS
3139 Brownton Road
Long Community, MS 38915
Location in google Maps