Главная » 2014 » Март » 10 » Մարտի 12-ին Վաշինգտոնում կկայանա Օբամա-Յացենյուկ հանդիպումը
22:55
Մարտի 12-ին Վաշինգտոնում կկայանա Օբամա-Յացենյուկ հանդիպումը
Մարտի 12-ին Վաշինգտոնում կկայանա Օբամա-Յացենյուկ հանդիպումը«Ռիա Նովոստի» լրատվական գործակալության հաղորդմամբ` մարտի 11-ի Դոնի Ռոստովում ապաստան գտած Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդես կգա կարևոր հայտարարությամբ, որի ժամն ու վայրը դեռ հստակեցված չէ:
Սրանից մեկ օր հետո` մարտի 12-ին, Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկին Վաշինգտոնում` Սպիտակ տանը կընդունի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այս մասին տեղեկացնում է unian.net-ը հղում անելով lb.ua (Левый берег) լրատվական կայքին: 

Աղբյուրի հաղորդմամբ` Օբամա- Յացենյուկ հանդիպմանը շեշտը դրվելու է Ուկրաինայի ժողովրդին ԱՄՆ ամուր աջակցության վրա: Իր հերթին Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատարը ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը առաջ է քաշելու Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման խնդիրը և, թե ինչպես գտնել խաղաղ լուծում Ղրիմում ռուսական ռազմական միջամտության առկայությամբ: Հանդիպմանը չեն անտեսվելու նաև երկրի տնտեսական դժվարությունները և դրանք մեղմացնելու նպատակով միջազգային աջակցության անհրաժեշտության հետ կապված հարցերը:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմի ինքնավարության կարգավիճակի հարցով համաղրիմյան հանրաքվե կանցկացվի :
Просмотров: 64 | Добавил: chort | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
More info
Image gallery
contact
Phone: +7 495 287-42-34 Email: info@ucoz.com
CHARLES S. ANDREWS
3139 Brownton Road
Long Community, MS 38915
Location in google Maps