23:09 Մաղադանոսն ու սամիթն` ընդդեմ կրծքի քաղցկեղի | |
![]() Մեր հետազոտության ընթացքում մենք առաջին անգամ ցուցադրեցինք, որ ապիգենինը, որը կարելի է ստանալ նեխուրից, մաղադանոսից և բազմաթիվ այլ բույսերից, ակտիվորեն պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի բջիջների հետ: Խոսքը գնում է այն ուռուցքների մասին, որոնք երբեմն առաջանում են դաշտանադադարի փուլում գտնվող կանանց մոտ հորմոն-փոխարինող թերապիայից հետո", - պատմում է ԱՄՆ Միսուրի համալսարանի գիտաշխատող Սելման Հայդերը` հետազոտության համահեղինակը:
Գիտնականներն իրենց փորձերն անցկացրել են լաբորատոր մկների վրա: Նրանց ներարկում էին բացառիկ ագրեսիվ կրծքագեղձի քաղցկեղի բջիջներ: Այնուհետև մկների մի խմբին ներարկում էին մեդրոքսիպրոգեստերոն ացետատ (MPA): Այդ նյութը պատկանում է պրոգեստինի հորմոնների խմբին, այն երբեմն նշանակում են կանանց կլիմաքսի տհաճ նշանների հետ պայքարելու համար: Մկների երկրորդ խումբը վերահսկվող խումբն էր, նրանց պրոգեստին չէին ներարկել: Հաջորդ փուլում առաջին խումբը կիսել են երկու մասի. որոշ մասին տալիս էին ապիգենին, իսկ մյուսներին` ոչ: Պարզվել է, որ վերջին դեպքում ներարկված ուռուցքը ցույց է տվել առանձնահատուկ սրնթաց աճ: Եվ հակառակը, ապիգենինի ներարկումը հանգեցրել է ուռուցքի աճի խիստ արգելակմանը` ընդհուպ մինչև վերահսկվող խմբի ցուցանիշներին հավասար: "Դժբախտաբար, մենք առայժմ չգիտենք, թե կոնկրետ ինչպես է գործում ապիգենինը մոլեկուլյար մակարդակով: Հայտնի է, որ այդ միացությունը հրահրում է քաղցկեղածին բջիջների ծրագրավորված կործանումը, արգելակում է բջջային բաժանման գործընթացները և նվազեցնում է որոշակի օնկո-գենի արտահայտումը: Սակայն այս կոնցեպցիայի ընկալումն առայժմ բավական մակերեսային է: Նաև, հնարավոր է, որ ապիգենինն ազդում է ուռուցքի արյունամատակարարման վրա: Ուռուցքի միջով անցնող արյունատար անոթների տրամագիծն ավելի փոքր էր այն մկների մոտ, որոնք ստացել էին ապիգենին: Իսկ քանի որ քաղցկեղը ծայրահեղ ագահ գոյացություն է, ապա արյան հոսքի սակավացումն իր համար մահացու է," – ասում է պրոֆեսոր Հայդերը: Ապագայում ապիգենինը կարող են ներմուծել կլինիկական ուռուցքաբանության մեջ` որպես կրծքագեղձի քաղծկեղի կանխարգելիչ միջոցառում հորմոն-փոխարինող թերապիայի անցկացման ժամանակ: Այս տարբերակը հիանալի այլընտրանք է գերտոքսիկ քիմիաթերապիային, որը կիրառվում է այժմ: "Մազերի կորուստը, ակնհայտ թուլությունը և բազմաթիվ այլ տհաճ կողմնակի ազդեցություններ հաճախ են արտահայտվում քիմիաթերապիայի անցկացման ժամանակ: Ապիգենինը նույնիսկ բարձր չափաբաժնով իրեն դրսևորել է որպես նուրբ, իներտ դեղամիջոց: Վերջիվերջո, մարդիկ ուտում են այն մրգերի և բանջարեղենի հետ հազարամյակների ընթացքում," – ասում է Հայդերը: | |
|
Всего комментариев: 0 | |