Главная » 2014 » Март » 10 » Կարեն Մկրտչյանի ապաքինման համար արդեն հավաքվել է 40.000 դոլար
22:23
Կարեն Մկրտչյանի ապաքինման համար արդեն հավաքվել է 40.000 դոլար
Կարեն Մկրտչյանի ապաքինման համար արդեն հավաքվել է 40.000 դոլարԵրբ բարությունը չի ճանաչում սոցիալական խավեր, տարիք, սեռ, երկիր, ազգություն ու մասնագիտություն, գրում է ArmՏtar.am-ը։
Երևույթ, որտեղ չկա «ամոթ» ասվածը, մարդիկ, ովքեր չամաչեցին փողոցներում դրամահավաք կազմակերպել: Փողոցում օրեր շարունակ երիտասարդները գումար էին հավաքում, բարեգործական համերգներ, միջոցառումներ կազմակերպում: Նպատակը մեկն էր՝ օգնել դերասան Կարեն Մկրտչյանին:

Երեկ եթեր հեռարձակված «Սուր անկյուն» հաղորդաշարի հայտնած տվյալներով ArmՏtar.am-ը կներկայացնենի մեկ շաբաթվա ընթացքում մեր համաքաղաքացիների տրամադրած օգնության մանրամասները:

Հաղորդումից անմիջապես հետո մեր հայրենակիցները արձագանքել են՝ թե՜ Հայաստանից, թե՜ արտերկրից: Մի քանի օրերի ընթացքում հավաքվել է քառասուն հազար դոլար:

Դերասանի ապաքինման համար մի քանի երկրների հայ համայնքներ դրամահավաք են կազմակերպել: Բելգիայից վեցամյա մի տղա Հայաստան գալու համար հավաքած իր գումարը փոխանցեց դերասանին: Գիննեսի գրքի եռակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը, ֆինասական աջակցությունից զատ, գնացել էր Կարենին տեսակցելու: Դպրոցական Էմիլը, ով երազում է դերասան դառնալ, իր հետ բերել էր նկարի շրջանակ, որ Կարենը, ապաքինվելուց հետո, իր երջանկությունը հանձնի կտավին և այն տեղադրի այդ շրջանակի մեջ: «Կոշ» քրեակատարողական հիմնարկից գումար և սրբապատկեր են փոխանցել դերասանին:

Մի շարք կազմակերպություններ են նաև միացել հանգանակությանը, իսկ քաղաքացիներից մեկն իր հետ ոսկե ձկնիկ էր բերել: Բանկերում Կարեն Մկրտչյանին գումար փոխանցելու հերթեր են կուտակվում:

Կարենը դժվարությամբ էր խոսում, բայց փոխանցեց, որ կատարվեց ավելին, քան ինքը սպասում էր:

Սիրելի՜ հայրենակիցներ, դուք դեռ կարող եք օգնել դերասանին կրկին քայլել և բեմ վերադառնալ:

ՀՀ դրամ 24100265048901 
ԱՄՆ դոլար 24100265048902
ԵՎՐՈ 24100265048903
Յունիբանկ ՀՀ դրամ 24100265048901 
Просмотров: 85 | Добавил: chort | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
More info
Image gallery
contact
Phone: +7 495 287-42-34 Email: info@ucoz.com
CHARLES S. ANDREWS
3139 Brownton Road
Long Community, MS 38915
Location in google Maps