Главная » 2014 » Апрель » 28 » Կանանց համար վտանգավոր է պոռնո դիտելը
23:41
Կանանց համար վտանգավոր է պոռնո դիտելը

Կանանց համար վտանգավոր է պոռնո դիտելը։ Նման եզրակացության են հանգել գիտնականները, ովքեր 20 առողջ կանանց մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել։

Պարզվել է, որ բաց լուսանկարներ եւ պոռնոֆիլմեր դիտելը կարող է բացասաբար ազդել կնոջ ինքնազգացողության վրա։ Նրա մոտ կարող է նյարդային տարբեր ռեակցիաներ առաջանալ՝ ընդհուպ մինչեւ ֆիզիկական զզվանք։

Հետազոտության մասնակիցներին տարբեր լուսանկարներ են ցույց տվել. չեզոք, սրտխառնոց առաջացնող եւ պոռնոգրաֆիկ բնույթի։ Բոլոր պատկերների ենթատեքստային տեղեկությունը նվազագույնի է հասցվել, իսկ բոլոր դեմքերը փակ են եղել։

Ուլտրաձայնային հետազոտության օգնությամբ գիտնականները վերլուծել են լուսանկարները դիտելու ընթացքում կանանց ուղեղի արձագանքը։ Պարզվել է, որ պոռնոգրաֆիկ լուսանկարները կանանց մոտ նույն արձագանքն են առաջացրել, ինչ «սրտխառնոց առաջացնողները»։ «Ֆիզիոլոգիական արձագանքը նման էր նույն զգացողությանը, ինչ մարդը զգում է զզվելի ուտելիքին նայելիս»,- ասում է հետազոտության հեղինակներից Միշել Բորգը։

Նրա խոսքով, պոռնոգրաֆիկ լուսանկարներ նայելիս կնոջ օրգանիզմն անմիջապես «սկսել է պաշտպանվել»։ Գիտնականների կարծիքով, այդ կարող է պայմանավորված լինել կանանց՝ վարակների հանդեպ առավել զգայուն լինելով։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ տղամարդիկ տարբեր կերպ են արձագանքում պոռնոգրաֆիային։ Ի դեպ, շատ տղամարդկանց մոտ այն սեռական գրգռվածություն է առաջացնում։

Просмотров: 422 | Добавил: chort | Рейтинг: 4.0/3
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
More info
Image gallery
contact
Phone: +7 495 287-42-34 Email: info@ucoz.com
CHARLES S. ANDREWS
3139 Brownton Road
Long Community, MS 38915
Location in google Maps