Главная » 2014 » Март » 10 » Հրամանատարին հայհոյած լեյտենանտը կշարունակի ծառայել նույն զորամասում
11:16
Հրամանատարին հայհոյած լեյտենանտը կշարունակի ծառայել նույն զորամասում
Հրամանատարին հայհոյած լեյտենանտը կշարունակի ծառայել նույն զորամասումԶորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալին հայհոյած ու նրա վրա տարբեր առարկաներ նետած ավագ լեյտենանտը կշարունակի ծառայել նույն զորամասում, 
Օրերս նման որոշում է կայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը:

2013թ. օգոստոսի 16-ին Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Դավիթ Եղիկյանը ՀՀ ՊՆ Սևանի կայազորի Մարտունու ՌՈ բաժնի Ճամբարակի բաժանմունքում իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ հաղորդում է տվել:

Փոխգնդապետն իրավապահներին պատմել է, որ նույն օրը` ժամը 17:50-ի սահմաններում, զորամասի շտաբում, ծառայության ժամանակ ալկոհոլային խմիչք օգտագործելու համար դիտողություն է արել նույն զորամասի սպաներ, ավագ լեյտենանտներ Ռ. Իսախանայանին և Արմեն Խաչատրյանին: Վերջինները դրանից հետո վիճաբանել են իր և զորամասի հրամանատարի տեղակալի հետ, սեռական բնույթի հայհոյանքներ տվել, իսկ Ռ. Իսախանյանը մեկ անգամ ձախ ձեռքով հարվածել է իր դեմքին:

Հարուցված քրեակա գործը կես տարի քններլուց հետո, սական, պարզվել է, որ իրականում վիճաբանությունը մի քիչ այլ կերպ է տեղի ունեցել:

2014 թվականի փետրվարի 17-ին քրեական գործում մեղարդրանքը փոխվել է, քանի որ պարզվել է, որ զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Դավիթ Եղիկյանի կողմից դիտողություն ստանալուց հետո ավագ լեյտենանտ Արմեն Խաչատրյանը վիճաբանության մեջ է մտել նրա և զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Մարատ Եփրեմյանի հետ:

Այդ ընթացքում նա վերցրել է աշխատասենյակում գտնվող աթոռը և նետել Մ.Եփրեմյանի ուղղությամբ, սակայն հարվածը նրան չի դիպել, քանի որ Դ.Եղիկյանը ձեռքով կասեցրել է հարվածի ընթացքը:

Այնուհետև Խաչատրյանը Մ.Եփրեմյանի վրա է նետել քարե պատյանով կրակայրիչը, սակայն վերջինը խույս է տվել հարվածից և կրակայրիչը դիպել է պատին: 

Բացի այդ, Ա.Խաչատրյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Դ.Եղիկյանի և Մ.Եփրեմյանի հասցեին` անպարկեշտ ձևով ստորացնելով նրանց պատիվն ու արժանապատվությունը, այսինքն` Արմեն Խաչատրյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-358-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 360-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություններ:

Ինչ վերաբերում է նրա ծառայակից ավագ լեյտենանտ Ռ. Իսախանյանին, ապա նրա նկատմամբ մեղադրանքը հանվել է՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Ի դեպ, դատարանը Արմեն Խաչատրյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ որոշելով նրա նկատմամբ որպես պատիժ սահմանել 4 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում: Սակայն, դտարանը որոշել է Արմեն Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան` 2 տարի ժամկետով, որն, ի դեպ, վերջինը պետք է անցնի հենց իր ծառայության վայրի զորամասի հրամանատարության վերահսկողության ներքո:
Просмотров: 102 | Добавил: chort | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
More info
Image gallery
contact
Phone: +7 495 287-42-34 Email: info@ucoz.com
CHARLES S. ANDREWS
3139 Brownton Road
Long Community, MS 38915
Location in google Maps