Главная » 2014 » Март » 11 » Հնարավոր է «Նաիրիտը» սնանկ ճանաչելու փոխարեն՝ պահանջեն գույքի բռնագանձում
10:48
Հնարավոր է «Նաիրիտը» սնանկ ճանաչելու փոխարեն՝ պահանջեն գույքի բռնագանձում
Հնարավոր է «Նաիրիտը» սնանկ ճանաչելու փոխարեն՝ պահանջեն գույքի բռնագանձում«168 ժամ»-ը գրում է.
«Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արա Կուբանյանի նախագահությամբ քննվող «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը սնանկ ճանաչելու գործով դատական նիստը երեկ կրկին հետաձգվել է։ Նիստի հետաձգման համար միջնորդություն է ներկայացրել հայցվոր կողմը, որը չի ներկայացել նիստին։ «Sandbad Tir INTL Transport Co. LTD» իրանական ընկերության ներկայացուցիչ Վրեժ Խաչիկյանը մեր թղթակցին տեղեկացրել է, որ ինքը միջնորդել է հետաձգել դատը, քանի որ ներկայումս իր վստահորդի և «Նաիրիտ» գործարանի միջև բանակցություններ են ընթանում՝ պարտքը մարելու ուղղությամբ։

Ըստ նրա՝ հնարավոր է՝ դատական հայցի պահանջը փոխվի, այսինքն՝ գործարանը սնանկ ճանաչելու փոխարեն՝ պահանջեն գույքի բռնագանձում։ Խաչիկյանը հայտնել է, որ պարտքի մայր գումարը կազմում է մոտ 30 հազար դոլար՝ հավելած տույժերը, բանկային տոկոսադրույքներն ու կրած վնասի փոխհատուցումը. 2007թվականից «Նաիրիտը» չի մատակարարել կաուստիկ սոդա։ 
Վ. Խաչիկյանը նշել է, որ այժմ Իրանում Նոր տարի է` Նովրուզը, և տոներից հետո հնարավոր է «Sandbad Tir INTL Transport Co. LTD»–ի նախագահը ժամանի Երևան, քանի որ ցանկանում է անձամբ մասնակցել դատական նիստին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Просмотров: 80 | Добавил: chort | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
More info
Image gallery
contact
Phone: +7 495 287-42-34 Email: info@ucoz.com
CHARLES S. ANDREWS
3139 Brownton Road
Long Community, MS 38915
Location in google Maps