Главная » 2014 » Март » 11 » Գեզիի դեպքերի ժամանակ վիրավորված պատանին մահացել է
12:30
Գեզիի դեպքերի ժամանակ վիրավորված պատանին մահացել է
Գեզիի դեպքերի ժամանակ վիրավորված պատանին մահացել էԹուրքիայում մահացել է 2013 թվականի ամռանը Գեզի դեպքերի ժամանակ ոստիկանների արձակած արցունքաբեր գազի սրվակից գլխի ծանր վնասվածք ստացավ 16-ամյա Բերքին Էլվանը։
Պատանին վերջին ամիսներին կոմայի մեջ էր, սակայն նրա կյանքն այդպես էլ չի հաջողվել փրկել. նախօրեին նա մահացել է։

Էլվանը գլխի վնասվածք էր ստացել, երբ հաց գնելու համար խանութ գնալու ճանապարհին բախումներ էին սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև։ Այդ ընթացքում ոստիկանների արձակած արցունքաբեր գազի սրվակներից մեկը դիպել էր Էլվանի գլխին՝ ծանր վնասվածք պատճառելով։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ նա այդպես էլ գիտակցության չէր եկել։

Էլվանի մահվանից հետո Գեզիի զբոսայգուց սկիզբ առած հակակառավարական ցույցերի հետևանքով մահացածների թիվը հասավ 8-ի։
Просмотров: 145 | Добавил: chort | Рейтинг: 4.5/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
More info
Image gallery
contact
Phone: +7 495 287-42-34 Email: info@ucoz.com
CHARLES S. ANDREWS
3139 Brownton Road
Long Community, MS 38915
Location in google Maps