22:16 «Եթե Թուրքիան չի ուզում ասել ցեղասպանություն բառը, թող այն այլ բառով փոխարինի» | |
![]() Ազնավուրը նշել է, թե ցանկանում է բաց տեսնել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը։ Անդրադառնալով Թուրքիայում համերգ տալու թեմային՝ Ազնավուրը նշել է, թե ինքը բազում հրավերն է ստանում, սակայն մերժում է, քանի որ փակ սահմանների առկայության դեպքում չի ցանկանում տարբեր քաղաքական խաղերի մասնակից լինել։
Նա նաև նշել է, թե «եթե հիմա Հայաստանն ունենար Ադրբեջանի նավթային պաշարները, շատ հարցեր լուծված կլինեին»։ Թուրքական թերթը նաև հավելել է, թե Ազնավուրը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար ակտիվ պայքարողներից է։ Նա նաև ասում է՝ «եթե Թուրքիան չի ուզում ասել ցեղասպանություն բառը, թող այն այլ բառով փոխարինի»։ | |
|
Всего комментариев: 0 | |