23:44 Ես հրավեր չեմ ստացել, հենց դրա համար էլ չեմ մասնակցել համագումարին | |
![]() Նա մանրամասնեց նաեւ, թե ինչու չի մասնակցել ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարին: Նշենք, որ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, անդրադառնալով Կոմանդոսի, Ժիրայր Սեֆիլյանի, Սասուն Միքայելյանի՝ ԵԿՄ հոբելյանական համագումարում բացակայությանը, ասել էր, որ հրավիրատոմսով չէ համագումարը եւ հորդորել էր հենց հրամանատարներից հետաքրքրվել, թե ինչու ներկա չեն գտնվել համագումարին:
«Որպեսզի պարզ լինի, ասեմ, որ ես հրավեր չեմ ստացել, հենց դրա համար էլ չեմ մասնակցել համագումարին… ինձ չեն կանչել, Վազգենի օգնականն եմ եղել, տեղակալն եմ եղել, հիմա էլ ԵԿՄ անդամ, բայց մենք պետք է չնեղանանք, ավելի շատ՝ ուրախանանք, որ երկրապահ կա եւ աշխատում է»: Այն նկատառմանը, թե հիմա ԵԿՄ-ում, բացի իր մարտական ընկերներից, էլի շատ մարդիկ կան, ովքեր կապ չունեն պատերազմի հետ, Արկադի Տեր-Թադեւոսյանը միայն ծիծաղեց եւ ոչինչ չասաց. «Ես ոչ լավ բան, ոչ վատ չեմ ուզում ասել»: | |
|
Всего комментариев: 0 | |