12:07 ԴԱՀԿ-ի աշխատակցի կողմից յուրացումների գործի նախաքննությունը վերսկսվեց | |
![]() Հիշեցնենք, որ հարկադիր կատարող Ա. Մ.-ն 2013թ. ընթացքում իր վարույթում գտնվող մեկ տասնյակից ավել կատարողական վարույթներով ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) հայցերով պարտապաններից` ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին վճարելու, ապա պահանջատերերի` ՀՀ ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների միջոցով ՀՀ պետական բյուջե փոխանցելու համար գանձված, համապատասխան անդորրագրերով իրեն վստահված խոշոր չափերի գումարը ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին չի վճարել, այլ պաշտոնեական դիրքն օգտագործելով` յուրացրել է:
2014թ. փետրվարի 27-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողից ստացվել է գրություն` այն մասին, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ՀՀ ՊԵԿ հայցերով բռնագանձումների բաժնի նախկին հարկադիր կատարող Ա. Մ.-ի կողմից հարուցված կատարողական վարույթների լրացուցիչ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ առկա է ևս մեկ կատարողական վարույթ, որով բռնագանձված գումարը չի մուտքագրվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության դեպոզիտ հաշվին: Հիշեցնենք նաև, որ 2013թ. դեկտեմբերի 17-ին Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: | |
|
Всего комментариев: 0 | |