22:27 Չայնիի ոլորանում «Մերսեդես»-ն ընկել է ձորը | |
![]() Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 25-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 MP 539 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում (մոտ 150 մ): Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդ` 1990 թ. ծնված Մ. և ուղևորներ` 1967 թ. ծնված Գ. և 1962 թ. ծնված Ա. Ալեքսանյանները: Գ. և Մ. Ալեքսանյանները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարների և տեղի ուժերով ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթևեկելի հատված: | |
|
Всего комментариев: 0 | |