Главная » 2014 » Апрель » 28 » Բրազիլիայի նախագահ. Ալվեսը համարձակ եւ ուժեղ պատասխան տվեց ռասիզմին սպորտում
23:52
Բրազիլիայի նախագահ. Ալվեսը համարձակ եւ ուժեղ պատասխան տվեց ռասիզմին սպորտում

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը դրվատանքի խոսքեր է ասել «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքական ֆուտբոլիստ Դանի Ալվեսի մասին:

«Ալվեսի քայլը համարձակ եւ ուժեղ պատասխան էր ռասիզմին սպորտում: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ մեր ուժը ֆուտբոլում եւ կյանքում մեր էթնիկ բազմազանությունից է»,- Թվիթերում գրել է Բրազիլիայի նախագահը:

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 35-րդ տուրում «Բարսելոնան» 3:2 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»: Անկյունային հարված իրացնելիս Ալվեսի ուղղությամբ «Վիլյառեալի» երկրպագուն բանան է նետել: Բրազիլացին վերցրել է բանանը եւ կերել է:

«Վիլյառեալը» հայտնել է, որ կարգազանցին գտել են եւ զրկել են ստադիոն մտնելու հնարավորությունից:

Просмотров: 204 | Добавил: chort | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
More info
Image gallery
contact
Phone: +7 495 287-42-34 Email: info@ucoz.com
CHARLES S. ANDREWS
3139 Brownton Road
Long Community, MS 38915
Location in google Maps