Главная » 2014 » Март » 11 » «Բա ո՞ւր մնաց տեղական արտադրողին խարխուսելը, մնաց սառույցի՞ն»
13:42
«Բա ո՞ւր մնաց տեղական արտադրողին խարխուսելը, մնաց սառույցի՞ն»

«Բա ո՞ւր մնաց տեղական արտադրողին խարխուսելը, մնաց սառույցի՞ն»Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարեց, որ ԱԺ-ն պետք է հետևողական լինի իր իսկ կողմից ընդունված օրենքների կատարմանը:

Հիշեցնենք, որ օրինագիծը հեղինակած մի խումբ պատգամավորներ առաջարկում են զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թույլատրել թունդ ալկոհոլային խմիչնքների գովազդը` ժամը 22:00-ից մինչև 06:00-ն: 

Արծվիկ Մինասյանի խոսքով` օրենքի հեղինակները չեն կարողանում ապացուցել հանրային շահը: 

«Այս նախագիծը հակասում է ոչ միայն հանրային շահին, այլ նաև տեղական արտադրողի շահին: Մի քանի անձանց շահերի համար նման նախագի՞ծ են ընդունում, բայց այդտեղ հանրության շահ չկա, եթե ցույց տաք հանրային շահ, ես ներողություն կխնդրեմ»,- ասաց պատգամավորը: 

ՀՅԴ պատգամավորի ներկայացմամբ` այս նախագիծը հասարակության ու տեղական արտադրողի շահերին հակասում է, փոխարենը մի խումբ անձանց են փորձում հարստացնել:

«Տեղական արտադրողի իրացման ծավալը Հայաստանում շատ փոքր է, մինչդեռ դրսից ներմուծված նույն օղիները, որոնք ֆինանսական մեծ հնարավորություններ ունեն, դուրս են մղելու տեղական արտադրողին: Բա ո՞ւր մնաց տեղական արտադրողին խարխուսելը, մնաց սառույցի՞ն»,- դժգոհեց նա: 

ՀՅԴ խմբակցության անունից խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն առաջարկեց օրինագծի քննարկումն ու քվեարկությունը հետաձգել:
Просмотров: 109 | Добавил: chort | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
More info
Image gallery
contact
Phone: +7 495 287-42-34 Email: info@ucoz.com
CHARLES S. ANDREWS
3139 Brownton Road
Long Community, MS 38915
Location in google Maps