23:56 Անաիս Սարդարյանի մարտի 8-ի նվերը Էմիլ Գալստյանից | |
![]() «Քաղաքում» հեռուստասերիալի առանցքային կերպարներից երկուսը՝ Անաիս Սարդարյանն (Անուշիկ) ու Էմիլ Գալստյանը (Համբարձում) տոնը նշել են միասին՝ ընտանիքի ու ընկերների շրջապատում: Միասին մեկնել են Դիլիջան ու անցկացրել շատ ջերմ ու հետաքրքիր օր: Անակնկալներից նրան առավել ուրախացրել է Էմիլի մատուցածը: «Էմիլից հեռախոս նվեր ստացա, հետո խնդրեց, որ քարտն ինքը կտրի ու հեռախոսի մեջ տեղադրի… Քարտս փչացրեց և մեկ օր առանց հեռախոս մնացի»,- Life.Panorama.am-ի հետ զրույցում ծիծաղելով վերհիշեց դերասանուհին: Նրա օրը գեղեցկացրել են նաև օծանելիքներն ու դիմահարդարման պարագաները, որոնք նվեր ստացավ Դուբայից վերադարձած մտերիմ ու հարազատ մի ընկերոջից:
Անաիս Սարդարյանը տոնը կարևորում է նաև մի շատ կարևոր հանգամանքով. «Սա կանանց, աղջիկների, հատկապես մայրերի տոնն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ մայրիկիս ու ասում, որ իրեն շա՜տ եմ սիրում… Ամսի 8-ին անգամ ավտոտեսուչներն էին բարեհամբույր: Երբ ինձ կանգնեցրեցին, անմիջապես մարտի 8-ի շունչը զգացի…Բոլորը բարի են դառնում, հատկապես տղամարդիկ՝ կանանց նկատմամբ»: Ի դեպ, Անաիսը չի սահմանափակվել միայն ընկերների ու հարազատների նվերներով: Այս անգամ ինքն էլ որոշել է իրեն անակնկալ մատուցել՝ կարելով 16 հատ, տարբեր գույներից ու կտորներից «բաբոչկա-փողկապ»: Վերջին անակնկալը անակնկալ է ոչ միայն իր, այլև՝ շատերի համար: «Երբ հարցնում են, ինձ լավ եմ զգում՝ ասելով, որ ես եմ կարել: Շատերը զարմանում են՝ մտածելով, թե դերասանությունից այն կողմ ոչինչ չեմ կարող անել»,-խոստովանում է երիտասարդ դերասանուհին: Մարտի 8-ին հաջորդող օրը Անաիս Սարդարյանը կրկին անցկացրել է ընկերների և Էմիլի ընտանիքի շրջապատում: Ինչպես Life.Panorama.am-ին տեղեկացրեց մեր զրուցակիցը, անբաժան զույգերին հրավիրել էին ընկերները՝ մեկտեղելով նաև Էմիլի փոքրիկ քույրիկի ծննդյան տարեդարձը: | |
|
Всего комментариев: 0 | |