00:42 Ադրբեջանում ձերբակալել են հայտնի իրավապաշտպանի եւ քաղաքագետի | |
Ադրբեջանում ձերբակալել են իրավապաշտպան Լեյլա Յունուսին եւ նրա ամուսին, հայտնի քաղաքագետ Արիֆ Յունուսին: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հաղորդել է փաստաբան Ֆուադ Աղաեւը: Նրա խոսքով՝ ամուսինները ձերբակալվել են Բաքվի օդանավակայանում ապրիլի 28-ին Դոհա մեկնումից առաջ: Ինչպես նշում է «Contakt.az»-ը, Դոհայից նրանք մտադիր էին մեկնել Փարիզ, այնուհետ Բրյուսել՝ միջազգային միջոցառման մասնակցելու համար: Սահմանային անցակետում նրանց հայտարարել են, որ արգելվում է երկրի սահմաններից դուրս գալ: Այնուհետեւ ամուսիններին ուղեկցող արեւմտյան դիվանագետները՝ ի դեմ Ֆրանսիայի դեսպանի եւ ԱՄՆ-ի փոխդեսպանի, բանակցել են նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հետմ Յունուսին ամուսնու հետ թույլ են տվել անցնել, որից հետո նրանց կանգնեցրել են արդեն ինքնաթիռ նստելուց առաջ: Ամուսիններին հայտնել են առաջիկա խուզարկության մասին, որն իրականացվելու է նրանց տանն ու գրասենյակում: Ինչպես հայտնի է դարձել, Յունուսների փաստբանն է լինելու Խալիդ Բագիրովը: Նշենք, որ նախկինում Ադրբեջանի իշխանությունները Թուրքիայից Բաքու ժամանելուց հետո ձերբակալել էին լրագրող Ռաուֆ Միրքադիրովին: Նրան մեղադրում են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ կապի մեջ, նրա քրեական գործում նշվում է նաեւ Լեյլա Յունուսի անունը: | |
|
Всего комментариев: 0 | |